Անկախության տոնի առիթով Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները պարգևավճարներ են ստացել։
Այս որոշումը ստորագրել է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է որոշման մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում