Իրանը ներկայացրել է ավտոմեքենաների մոդելներ՝ Ռուսաստան հնարավոր արտահանման համար

1 Min Read

Իրանի պահեստամասերի ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Նաջաֆի Մանեշը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ իրանական կողմը կարող է Ռուսաստան արտահանել Tara և Shaheen անվանումներով ավտոմեքենաների երկու մոդել։ Հայտնում է РИА Новости-ն։

Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալբերտ Քարիմովը, իրանցի ավտոարտադրողները հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական ավտոշուկա մուտք գործելու հարցում, և նախարարությունն իր հերթին պատրաստ է համագործակցել.

Մանեշն ընդգծել է, որ Մոսկվայի հետ համագործակցության հնարավորություն կա նաև ծանր տրանսպորտային միջոցների ոլորտում։

Ինչպես նշել է Մանեշը, իրանական մեքենաները հատուկ փորձարկումներ են անցնում՝ կապված եղանակային պայմանների հետ։ Ուստի, նրա խոսքով, իրանական արտադրության մեքենաները կարող են դիմակայել մինչև 25 աստիճան ցածր ջերմաստիճանի Ռուսաստանի տարածքում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով