Ս․թ․ սեպտեմբերի 18-19-ը Ֆասթեքսը մասնակցել է Սինգապուրում անցկացվող Token2049 միջոցառմանը, որը կրիպտոակտիվների և համընդհանուր Web3 ոլորտի իրադարձությունների շարքում ամենահեղինակավոր միջոցառումներից է:
Այն միավորում է այս ոլորտում միջազգային առաջատար կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ստեղծողների և մասնագետների, որոնք հնարավորություն ունեն առաջարկելու իրենց նորարարական լուծումները և քննարկելու ոլորտի զարգացման միտումները: Web3 ոլորտի ռահվիրաներից Ֆասթեքսը ներկայացրել է Fastex Exchange կրիպտոակտիվների փոխանակման հարթակը, Fastex Card վճարային քարտը, Fastex Wallet-ը, AKNEYE-ը և ftNFT հարթակն իր ֆիջիթալ տաղավարներով:
Ֆասթեքսն առաջարկում է բազմաթիվ Web3 լուծումներ՝ նպատակ ունենալով ամբողջական փորձառություն տրամադրել թվային լուծումների ժամանակակից սպառողին: Էկոհամակարգի բազմաթիվ պրոդուկտները, Web3 ծառայությունները և դրամաշնորհային ծրագիրը հնարավորություն է տալիս մասնագետներին գաղափարներն իրականություն դարձնել Բահամուտ բլոկչեյնում: Միջոցառման ընթացքում այցելուները ծանոթացել են բլոկչեյնը որպես ծառայություն (BaaS), կրիպտոակտիվների ցուցակման և կրիպտոարժույթների փոխանակման հարթակների ստեղծման ծառայություններին, որոնք միասնաբար բիզնեսը բլոկչեյն տեխնոլոգիաներում ինտեգրելու համար են:
Այս ամենի մասին իր տեսլականով կիսվել է Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը Derypt-ին տված հարցազրույցում.
«Ներկայումս էկոհամակարգի կենտրոնացումը ուղղված է ոլորտի իրավական կանոնակարգումներին՝ մասնավորապես շուտով Եվրոպայում ուժի մեջ մտնող MiCA կարգավորմանը, որին մենք ակտիվորեն պատրաստվում ենք, քանի որ ամեն բան շատ արագ է փոխվում և պետք է անընդհատ բարելավել առաջարկվող ծառայությունների որակը: Մյուս կողմից անչափ կարևորում ենք Բահամուտ հիմնադրամի գործունեության շարունակական զարգացումը, որն իր հերթին հիմք է հանդիսանում նոր ապակենտրոնացված հավելվածների ստեղծմանը և հետագայում վստահելի գործընկերների ներգրավմանը»:
20.000-ից ավելի այցելու, աշխարհի խոշորագույն լրատվական ընկերությունների կողմից լուսաբանում և 300-ից ավելի ներկայացուցիչներ ունեցող Token2049-ը կարևոր հարթակ էր Ֆասթեքս էկոհամակարգի ներկայացման, նոր գործընկերային փոխհարաբերությունների ձևավորման և ապագայի գաղափարներով զինվելու համար, որոնցով Ֆասթեքսի թիմը կվերադառնա և կկիսվի հաջորդ հանդիպումների ընթացքում՝ առաջարկելով լավագույն լուծումներն իր ընդլայնվող համայնքին:
***
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին և առկա կանոնակարգերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում