Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհի կառուցման ավարտական փուլում են կոմունիկացիաների տեղափոխման և հողային աշխատանքները

1 Min Read
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կ մ ճանապարհի կառուցման շրջանակում ավարտական փուլում են կոմունիկացիաների տեղափոխման և հողային աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
Կատարված հանույթի ծավալը շուրջ 1 110 000 խմ է (87%), լիցքի ծավալը` 860 000 խմ (97%): Տարբեր նշանակության արհեստական երկաթբետոնե կառուցվածքները գրեթե 93 տոկոսով իրականացվել են։
Ոսկեվազ-Ագարակ տրանսպորտային հանգույցում կատարվում են կամրջի ափային հենարանների հարակից լիցքային աշխատանքները։ Ճանապարհի երկայնքով տարբեր տեղամասերում արվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Կառուցվում են նաև մակերևութային ջրահեռացման համակարգերը։
Կիսվեք այս հոդվածով