Համագործակցությունը թույլ կտա ԵԱՏՄ-ին դառնալ առաջավոր հաջող միավորում. Միշուստին

1 Min Read

«Համագործակցությունը թույլ կտա ԵԱՏՄ-ին դառնալ առաջավոր հաջող միավորում, իսկ արդյունավետ թվային տրանսֆորմացիան կապահովի թռիչք դեպի ապագա եւ մոտ 190 մլն քաղաքացիների բարեկեցություն, որոնք ապրում են մեր երկրներում»,- այս մասին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում ընթացող Եվրասիական Միջկառավարական խորհրդի լիագումար նիստում։

Միշուստինը հավելել է. ԵԱՏՄ ինտեգրացիոն նախագիծը կայացել է և հաջող է աշխատում։

«Լրացել է ԵԱՏՄ տասնամյակը։ Այնքան էլ մեծ ժամանակ չէ, բայց վստահաբար կարելի է ասել, որ ինտեգրացիոն նախագիծը կայացել է և հաջող է աշխատում»,- փաստել է ՌԴ վարչապետը՝ ավելացնելով, որ ապահովված է ապրանքների, սպասարկումների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի, հավասարության եւ շահերի հաշվառման հիման վրա։ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի տեմպերը գերազանցում են միջին համաշխարհային ցուցանիշները։

«Միությունն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի դառնա ձևավորվող բազմաբևեռ աշխարհի բևեռներից մեկը»,- ասել է Միշուստինը՝ ավելացնելով, որ դա կախված կլինի այն բանից, թե որքանով կհաջողվի իրականացնել պոտենցիալը, այդ թվում օգտագործելով թվայնացման գործընթացները։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով