Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար Երևան է եկել նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը: Tasnim լրատվական գործակալությունը գրում է, որ Իրանի փոխնախագահը Հայստան է եկել ՀՀ վարչապետի հրավերով` որպես հատուկ հյուր:
Հանդիպմանը քննարկվելու է Իրանի անդամակցության գործընթացն այս միությանը, որն ընդգրկում է Իրանի հյուսիսային հարևաններ Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Բելառուսը։
«Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցության գործընթացը տարածաշրջանային և միջազգային կարևոր պայմանագրերին և կազմակերպություններին, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԲՐԻԿՍ-ը, ավարտվել է: Իսկ այսօր Հայաստան կատարած այցի ժամանակ առաջարկվելու է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, որը կարևոր կազմակերպություն է, հանդիսանում է մեծ շուկա առևտրային և տնտեսական ոլորտներում», – ասել է Իրանի առաջին փոխնախագահը: Ըստ Tasnim-ի՝ ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև, և այն գտնվում է իրականացման փուլում։ .
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում