Yerevan Classic Fest միջոցառումը Երևան քաղաքի բյուջեի համար արժեցավ 339 մլն 986 հազար դրամ՝ գրեթե 877 հազար ԱՄՆ դոլար։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը :
Թերթը գրում է, որ Երեւանի քաղաքապետարանը միջոցառման համար ավելի շատ գումար է ծախսել, քան Երեւանում նոր ծառերի տեղադրման համար։ Համեմատության համար թերթը հիշեցնում է, որ գարնանը տնկված նոր ծառերի՝ Սակուրայի, Սոսիի, Թխկիի, Թեղիի, Կատալպայի, Սաֆորայի, Ալբիցիայի, Ձիակասկի, Հուդայածառի, Կեյլեթերիայի համար նախատեսվել էր, 148 մլն դրամ՝ գրեթե 382.000 դոլար։ Ստացվում է, որ Երևանի բյուջեի համար քաղաքի ծառերը կտրելը, էտելը եւ նորը տեղադրելն ավելի էժան գործողություններ են, քան մի քանի օր համերգ կազմակերպելը։
Սեպտեմբերի 17-24-ը բացօթյա ձևաչափով Թումանյանի անվան այգում կայացավ «Երևան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել աշխարհի լավագույն եւ ճանաչված նվագախմբերը: