Հայաստանում այս տարվա օգոստոսին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 6,4 %-ով՝ կազմելով 282 հազար 568 դրամ։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Մասնավոր հատվածում 1 տարվա կտրվածքով աճը կազմել է 5,9 %՝ օգոստոսին կազմելով 304 հազար 807 դրամ։
Պետական հատվածում աճը կազմել է 7,8%` միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 304 հազար 807 դրամ։
Banksnews.am-ը ներկայացնում է Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը վերջին 1 տարվա ընթացքում։
Այսպիսով՝ թեև վերջին ամսում պետական հատվածում աշխատավարձն ավելի մեծ աճ է գրանցել, քան մասնավոր հատվածում, այնուամենայնիվ, պետական հատվածը շարունակում է զիջել մասնավոր հատվածին միջին ամսական անվանական աշխատավարձի չափով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում