Քո AMIO Visa պրեմիում քարտով ճամփորդելն այսուհետ ավելի հարմարավետ է

1 Min Read

Ճամփորդություններն առավել հարմարավետ դարձնելու համար Visa-ն գործարկել է Visa Airport Companion հավելվածը, որտեղ կարող ես կցել AMIO Visa Platinum, Visa Infinite կամ Visa Business Signature քարտդ ու օգտվել օդանավակայանների բիզնեսի սրահների մուտքի առավելություններից։

Հավելվածի միջոցով կարող ես բացահայտել օդանավակայանների բիզնես սրահների հատուկ ընտրանին ամբողջ աշխարհում, ինչպես նաև օգտվել անհատական առավելություններից, որոնք հասանելի են քո AMIO Visa պրեմիում քարտով։

Հավելվածում գրանցվելուց հետո պետք է գտնել օդանավակայանի նախընտրելի սրահը, որին ցանկանում ես հասանելիություն ստանալ և սեղմել «Walk-in»: Թվային հասանելիություն ստանալուց հետո (Membership Button) մնում է միայն ցույց տալ QR կոդը բիզնես սրահ մուտք գործելիս։

Ներբեռնել և գրանցվել Visa Airport Companion հավելվածում արդեն հնարավոր է, իսկ բիզնես սրահներից օգտվելու հնարավորությունը հավելվածում հասանելի կլինի հոկտեմբերի 1-ից՝ App Store, Google Play։

Հոկտեմբերի 1-ից օդանավակայանների բիզնես սրահներ մուտքը հնարավոր է լինելու միայն QR կոդի ներկայացմամբ: Հարցերի դեպքում կարող ես դիմել նաև Visa Concierge 24/7 ծառայությանը: Գրանցման և ծառայությունից օգտվելու տարբերակներին ծանոթացիր այստեղ:

AMIO Visa Platinum և AMIO Visa Infinite քարտապանները իրենց քարտերի բոլոր առավելություններին կարող են ծանոթանալ հետևյալ հղումներով՝ AMIO Visa Platinum, AMIO Visa Infinite։ Իսկ մնացած բոլոր առաջարկներին՝ այստեղ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից


Ամիօ ավտովարկ․երազանքիդ ղեկին


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով