Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել պետական գնումների միասնական շուկայի ստեղծման և պետական գնումների համակարգի թվայնացման առանցքային թեմաներին:
Պանելային քննարկման մասնակիցներն ընդգծել են առկա մարտահրավերների պայմաններում պետական գնումների համակարգի բարելավման միջոցով արտադրողներին աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև նրանց արդար մրցակցության համար առողջ միջավայր ստեղծելու կարևորությունը: