OpenAI-ը կավելացնի ChatGPT-ի բաժանորդագրության գինը մինչև $44

2 Min Read

OpenAI-ը հաջորդ շաբաթ պլանավորում է ֆինանսավորման փուլ՝ 7 միլիարդ դոլար հավաքելու համար, ինչը կարող է նրա շուկայական արժեքը հասցնել 150 միլիարդ դոլարի, գրում է The New York Times-ը։

Այս կապակցությամբ OpenAI-ը պոտենցիալ ներդրողներին տրամադրում է ֆինանսական արդյունքների հաշվետվություն, որը նաև նախանշում է մոտ ապագայի պլանները: Ըստ OpenAI-ի, օգոստոսին նրա եկամուտը տարեկան կտրվածքով ավելի քան եռապատկվել է: Հունիսի դրությամբ նրա ծառայություններից օգտվել է մոտ 350 մլն մարդ, ինչը 3,5 անգամ ավելի է, քան մարտին։

Աճը հիմնականում պայմանավորված էր ChatGPT-ի հանրաճանաչությամբ։ Աճը գրանցվեց այն բանից հետո, երբ հնարավոր եղավ օգտագործել չաթբոտ առանց հաշիվ ստեղծելու կամ մուտք գործելու։ Ընկերությունն ակնկալում է, որ ChatGPT-ն այս տարի կունենա 2,7 միլիարդ դոլար եկամուտ՝ 2023 թվականի 700 միլիոն դոլարի դիմաց: Եվս 1 միլիարդ դոլար կտրամադրվի ընկերություններից, որոնք օգտագործում են դրա տեխնոլոգիան: Այնուամենայնիվ, OpenAI-ը դեռևս անշահավետ է՝ այս տարի այն կկորցնի $5 մլրդ։

Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ ChatGPT-ի մոտ 10 միլիոն օգտատերեր ընկերությանը ամսական վճարում են 20 դոլար։ OpenAI-ը նախատեսում է մինչև տարեվերջ ավելացնել բաժանորդագրության գները մինչև $22, իսկ հաջորդ հինգ տարիների ընթացքում մինչև $44, ասվում է փաստաթղթերում։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ միլիոն երրորդ կողմի ծրագրավորողներ օգտագործում են OpenAI տեխնոլոգիան՝ սեփական ծառայություններն ապահովելու համար:

OpenAI-ի կանխատեսման համաձայն՝ 2029 թվականին նրա եկամուտը կհասնի 100 միլիարդ դոլարի:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով