Իր 75-ամյակի պատվին Volkswagen-ը կազմակերպել է կետչուպի անվճար բաշխում ԱՄՆ-ում։ Սա հատուկ սոուս է, որը կոչվում է Gewürz Ketchup, որը Գերմանիայում ապրանքանիշի երկրպագուների շրջանում գրեթե նույնքան հայտնի է, որքան կարրիվուրստ երշիկները, որոնք Vollkswagen-ն ինքն է պատրաստում: Ամերիկացիները ընդամենը մի քանի ժամում բաշխել են նախատեսված ամբողջ խմբաքանակը , թեև ակցիան ուղեկցվում էր սահմանափակումներով։
- Volkswagen-ը սկսել է իր սեփական կետչուպը պատրաստել 1996 թվականին՝ որպես նրբերշիկի ամենաօրիգինալ համեմունք, և այժմ այն նույնիսկ իր համարն ունի պահեստամասերի կատալոգում: Սակայն սոուսը պաշտոնապես առաջին անգամ հայտնվեց ԱՄՆ-ում։
- Կարելի էր պատվիրել կետչուպի անվճար առաքում Volkswagen-ի աքսեսուարների պաշտոնական կայքի միջոցով, սակայն այժմ կայքում առկա է տեղեկություն՝ կետչուպի վերջանալու մասին ծանուցմամբ։ Ընկերությունը չի հստակեցրել, թե որքան սոուս է տրամադրելու անվճար, սակայն խոստացել է յուրաքանչյուր ընտանիքին ուղարկել միայն մեկ շիշ: Միևնույն ժամանակ, ավտոարտադրողը նախատեսում է կրկնել իր անսովոր «պահեստամասի», բայց օֆլայն ցուցադրությունը՝ ներկայացնելով կետչուպ հոկտեմբերի սկզբին Լոս Անջելեսում կայանալիք ChainFest փառատոնին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում