AMIO Pay-ը բոլորին հայտնի POS (point of sale) տերմինալի մոբայլ տարբերակն է (mPOS), որը կցվում է ձեր հեռախոսին և դարձնում այն վճարային տերմինալ։ Սա հատկապես հարմար է փոքր և միջին բիզնեսների համար, ինչպես նաև առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների, տաքսի ծառայությունների, օնլայն խանութների և առհասարակ բոլոր այն ընկերությունների, որոնք հաճախորդից վճարումն ընդունում են այս կամ այն կետից։
Ի՞նչ է անհրաժեշտ անել․
- Ունենալ Android օպերացիոն համակարգով աշխատող և ինտերնետային հասանելիություն ունեցող սմարթֆոն,
- Դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ ծառայությունն ակտիվացնելու համար,
- Միացնել NFC ընթերցիչը և անհրաժեշտության դեպքում նաև մինի տպիչը ձեր սմարթֆոնին։
Ահա և վերջ, այժմ կարող եք ընդունել վճարումներ բոլոր քարտատեսակներով։
Մանրամասների համար զանգահարեք 010592020 կամ այցելեք Ամիօ բանկի մոտակա մասնաճյուղ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում