Հենգյանգի իրավապահները (քաղաք Չինաստանի հարավային Հունան նահանգում) հանցավոր խումբ են բացահայտել, որը կրիպտոարժույթներով 40 միլիարդ յուան (մոտ 5,6 միլիարդ դոլար) է յուրացրել: Հայտնում է Bloomberg -ը։
Տեղական հաղորդագրության համաձայն՝ Չինաստանի ոստիկանությունը Հենգյան քաղաքում ձերբակալել է 93 մարդու՝ մոտ 5,6 միլիարդ դոլարի թվային ակտիվների յուրացման կասկածանքով։ «Հարյուր օրվա գործողություն» կոչվող օպերացիայի ընթացքում իշխանությունները խուզարկեցին 10 ֆիզիկական կայք, առգրավեցին ավելի քան 100 էլեկտրոնային սարքեր և սառեցրին լրացուցիչ 42 միլիոն դոլար:
Ենթադրվում է, որ բանդան ապօրինի միջոցներով ձեռք է բերել թվային ակտիվներ, այնուհետև դրանք վերածել ԱՄՆ դոլարի՝ շահույթ ստանալու նպատակով: Ոստիկանությունը նշում է, որ գումարի աղբյուրը հիմնականում մոլախաղերն ու հեռահաղորդակցության խարդախություններն են եղել:
Երկար տարիներ Չինաստանն կառավարությունը հասկացրել է, որ չի աջակցում այս ոլորտին։ Բացասական դիրքորոշումը հասավ գագաթնակետին 2021 թվականի սեպտեմբերին, երբ Չինաստանի ժողովրդական բանկը (PBoC) արգելեց տեղական տարածքում թվային ակտիվների բոլոր գործարքները:
Չնայած սահմանափակումներին՝ աշխարհի ամենաբազմամարդ երկրի բնակիչները շարունակում են հետաքրքրվել ակտիվների այս դասով: Chainalysis-ի վերջին ուսումնասիրության համաձայն՝ Չինաստանը կրիպտոարժույթների ընդունման գլոբալ առաջատարների տասնյակում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում