Ինչպիսին էր շաբաթը թվերով. ֆինանսական լրահոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews-ի հետ:

Եթե 2023թ պետպարտքը կազմում էր 4 տրլն 807 մլրդ դրամ, ապա 2024 դեկտեմբերին այն կրկին կավելանա՝ հասնելով  5 տրլն 269 մլրդ դրամի: Այս մասին նշվում է 2025թ պետբյուջեի նախագծում: Ընդ որում, միայն կառավարության պարտքի մարման համար կպահանջվի մոտ 1,2 տրլն դրամ։

Իսկ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև  տարեկան 9%՝ 2023թ. նույն ժամանակահատվածի 10,4% ցուցանիշի համեմատ։

Հայաստանում ուսուցիչներն ու բժիշկները 5 անգամ ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան ՏՏ, հանքարդյունաբերության և ֆինանսական ոլորտի աշխատակիցները: 2024 թ հուլիսին  ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է տեղեկատվության և կապի ոլորտում՝ միջինը 824.1 հազ. դրամ, ամենացածր աշխատավարձը՝ մոտ 100 հազար դրամ՝ սննդի սպասարկման, գյուղատնտեսության, կրթության և այլ ոլորտներում:

ՀՀ 18 առևտրային բանկերը կփոխհատուցեն արցախցի 264 ուսանողի ուսման վարձավճարները: Նախորդ շաբաթ այս մասին հայտարարեցին Հայաստանի բանկերի միությունն ու ԵՊՀ-ն:

2024թ․երկրորդ եռամսյակի դրությամբ`ՀՀ 8 ապահովագրական ընկերությունների գործող պայմանագրերի քանակը կազմում է 955,513 միավոր։2024թ․ երկրորդ եռամսյակում ապահովագրական վճարների ծավալները կազմել են շուրջ ֏ 16 մլրդ, որը 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ կրճատվել է 29%-ով։

Եվ վերջում՝ սարսափելի թվեր հայաստանյան էկոհամակարգից: Նախորդ՝ 2023թ  մոտ 117 հզր տոննա վտանգավոր նյութեր են արտանետվել ՀՀ մթնոլորտ՝ անշարժ աղբյուրներից: Առողջությանը սպառնացող նյութերի միայն 15%-ը բաժին է ընկնում Երևանին:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով