Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությւոններում, հետապնդում է սկսելու Google-ի (GOOGL.O) նկատմամ։
Reuters-ը գրում է` Թրամփը պնդում է, որ ընկերությունը միայն «վատ պատմություններ» է ցուցադրում իր մասին։
Truth Social-ում իր գրառման մեջ Թրամփը որևէ ապացույց չի ներկայացրել Google-ի մասին իր պնդման համար:
Հաստատվել է, որ Google-ը անօրինական կերպով օգտագործել է միայն Դոնալդ Ջ. Թրամփի մասին վատ պատմությունների բացահայտման և ցուցադրման համակարգ, որոշները հորինված են այդ նպատակով։ Միևնույն ժամանակ բացահայտում է միայն լավ պատմություններ դեմոկրատական նախագահի թեկնածու Քամալա Հարիսի մասին», – ասել է Թրամփը:
Google-ն անմիջապես չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին:
Ըստ Washington Post-ի`Թրամփը նման պնդում է արել Google-ի վերաբերյալ 2019 թվականին: Նա Twitter-ում, որն այժմ հայտնի է X անունով, մի շարք գրառումների մեջ պնդել է, որ Google-ը 2016 թվականի նախագահական ընտրություններում իր մասին բացասական լուրերի կողմնակից է եղել:
Google-ն այն ժամանակ հերքել է այդ պնդումները։ Այնուամենայնիվ, վերջին շաբաթների ընթացքում նախկին նախագահի որոշ կողմնակիցներ վերսկսել են մեղադրանքը։ ՀուլիսինԹրամփի դեմ մահափորձից օրեր անց, միլիարդատեր Իլոն Մասկը X-ում գրառման մեջ մեղադրեց Google-ին`նախկին նախագահի նկատմամբ որոնումների արգելքի մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում