ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, Հայաստանում տեղի կունենա Իրանի առևտրի կենտրոնի բացման արարողությունը։ Բացման պաշտոնական արարողությանը կմասնակցեն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին։
Իրանի առևտրի կենտրոնը տեղակայված է Առինջ մոլում, «Մուլտի-գոլդ» ոսկու շուկայի հարևանությամբ։ Այն Իրանից դուրս գործող իրանական ամենամեծ առևտրի կենտրոնը կլինի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում