Ադրբեջանի արտաքին պարտքն ու նավթի արտահանման հետ կապված առաջացող խնդիրները

2 Min Read

Ադրբեջանն նախագահ Իլհամ Ալիևը տնտեսական հարցերին նվիրված հանդիպմանը ասել է, թե իբր Ադրբեջանի տնտեսական զարգացման մոդելը աշխարհում իրեն արդարացրել է։ Փոխանցում է Sputnik Азербайджан-ը։

Ալիևի խոսքով՝ ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանում գնաճը կազմել է մեկ տոկոսից մի փոքր ավելի, և դա, ըստ նրա, շատ դրական ցուցանիշ է։
Հանդիպմանը նա հայտարարել է․

«Հենվելով մեր սեփական ռեսուրսների վրա՝ մենք կառուցել ենք ուժեղ, անկախ տնտեսություն, որը մեզ մեծ հնարավորություններ է տալիս միջազգային ասպարեզում, որպեսզի Ադրբեջանը կարողանա հաջողությամբ, վստահորեն, պատվով և արժանապատվորեն վարել անկախ արտաքին քաղաքականություն և կշարունակի դա անել»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նա նաև հայտարարել է, որ հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը և նվազագույն կենսաթոշակը կբարձրացվեն, չնայած որ գնաճը շատ ցածր մակարդակի վրա է։
Ալիևը ասել է, որ տնտեսական աճը կազմում է 4,3 տոկոս և որ տնտեսական զարգացման տեմպերը գերազանցում են շատ զարգացած երկրների տեմպերը։

«Արտաքին պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցության առումով Ադրբեջանն աշխարհի առաջատար երկրների շարքում է, այն կազմում է ընդամենը 7,5%, ինչը թույլ է տալիս մեզ հետագայում ավելի քիչ գումար ծախսել արտաքին պարտքի մարման վրա», – ասել է պետության ղեկավարը։ ընդգծել է.

Խոսելով նավթի արտահանման մասին՝ Ալիևը ասել է, թե վերջին տարիներին արտասահմանյան նավթային ընկերությունների կողմից իրականացվող նախագծերի շրջանակներում նավթի արդյունահանումը տարեցտարի նվազում է, և դա, բնականաբար, բացասաբար է ազդել ԱՀ զարգացման ընդհանուր տնտեսական տեմպերի վրա, ինչը փոխհատուցվել է ոչ նավթային հատվածի զարգացմամբ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով