Վրաստանում ՀՆԱ-ի իրական աճը 2024 թվականի երկրորդ եռամսյակում, նախնական տվյալներով, 2023 թվականի ապրիլ-հունիսի համեմատ կազմել է 9,6%. հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նախկինում հաղորդվում էր, որ, նախնական տվյալներով, երկրորդ եռամսյակի տնտեսական աճը կազմել է 9,5%։
Ընթացիկ գներով ՀՆԱ-ն 2024 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 22,1 մլրդ լարի (8,1 մլրդ դոլար)։ Հաշվետու ժամանակահատվածում դեֆլյատորը կազմել է 2,5%, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 2,2 հազար դոլար։
Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։
2024 թվականի ապրիլ-հունիսին ամենամեծ աճը գրանցվել է անշարժ գույքի, կրթության, պետական կառավարման և պաշտպանության, տեղեկատվության և կապի, շինարարության ոլորտներում։
ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն առևտրի, վերամշակող արդյունաբերության, անշարժ գույքի առուվաճառքի ոլորտները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում