Google-ը հայտարարել է, որ աշխատում է լուծելու այն խնդիրները, որոնք առաջացել են ռուս օգտատերերի համար: Ընկերությունից վստահեցրել են, որ իրենք ձգտում են անվճար ծառայությունները հասանելի պահել Ռուսաստանում։
Forbes–ը հիշեցնում է, որ թվային զարգացման նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Google-ը սահմանափակել է ռուսների՝ նոր հաշիվներ ստեղծելու հնարավորությունը։ Գործակալությունը ռուս օգտատերերին կոչ է արել Google-ի ծառայություններում ստեղծել իրենց տվյալների կրկնօրինակները և անցնել ներքին հարթակներ։
«Մենք տեղյակ ենք, որ Ռուսաստանում որոշ օգտատերեր խնդիրներ ունեն Google-ի հաշիվների օգտագործման հետ, և մենք աշխատում ենք այդ խնդիրները լուծելու ուղղությամբ», – ասել է Google-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում