Փարաքարում սուբվենցիոն ծրագրերով իրականացվել են կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր

2 Min Read
Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Փարաքար համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։
Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրում ասֆալտապատվել են մի շարք փողոցներ։
2022 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 135.2 մլն դրամ, որից 35% Կառավարության, 65% համայնքի մասնաբաժինն է։
Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2024 թվականի մայիսին:
Ծրագրի արդյունքում Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ հետևյալ փողոցներում՝ Արարատյան փողոցի` 742 գծամետր, Ե.Չարենցի` 350 գծամետր, Ֆրիկի՝ 237 գծամետր, Հուշարձանի՝ 220 գծամետր, Ա.Իսահակյան՝ 320 գծամետր, ընդհանուր `1869 գծամետր, 11459 քմ մակերեսով:
Փարաքար համայնքում իրականացվում են Փարաքար բնակավայրի փողոցի (Սևան) տուֆով սալարկման շինարարական աշխատանքներ։
2022 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը՝ 23.2 մլն դրամ։ Ֆինանսավորվելու է 45% Կառավարության, 55% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք 275 գծամետր երկարությամբ, 3017 քմ մակերեսով տուֆապատ տարածք Փարաքար բնակավայրի Սևանի փողոցում։
Տուֆով է սալարկվում նաև Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի է. Թևոսյան փողոցը։
2023 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է` 50% Կառավարության, 50% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2024 թ․ օգոստոսի վերջին և ընթացքի մեջ են։
Ծրագրով նախատեսվում է իրականացնել Փարաքար բնակավայրի Է. Թևոսյան փողոցի տուֆով սալարկման աշխատանքներ՝ 345.65 գծամետր երկարությամբ, 4559 քմ մակերեսով։
2023 թ. սուբվեցնիայի ծրագրի շրջանակներում ավարտվել են նաև Է. Թևոսյան փողոցի կոյուղագծի կառուցման աշխատանքները։

Կիսվեք այս հոդվածով