Ֆրանսիացի միլիարդատեր Քսավյե Նիլը հաստատել է, որ օգնել է Պավել Դուրովին Փարիզում նրա ձերբակալությունից հետո։
«Ինձ համար նա դեռ չի հատել սահմանագիծը, քանի որ դեռ դատապարտված չէ»,- ասել է գործարարը ֆրանսիական BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Telegram-ի հիմնադիրը ձերբակալությունից հետո փորձել է կապ հաստատել Նիլի հետ՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Մասնավորապես, ըստ Le Monde-ի, ֆրանսիացի միլիարդատերը Դուրովին «գաղտնի բնակարաններ» է տրամադրել Փարիզում։
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի վճիռը հրապարակել է Ֆրանսիայի դատարանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում