Վրացական բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալն աճել է

1 Min Read

Վրացական բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալն օգոստոսին աճել է: Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն:

Ըստ Ազգային բանկի տվյալների, ամսվա կտրվածքով այն աճել է 0,94%-ով կամ 538,5 մլն լարիով (200 մլն դոլարով):

Ընդհանուր առմամբ, վրացիները վերցրել են 57,68 մլրդ լարի (21,36 մլրդ դոլար): Միաժամանակ վարկերում ազգային արժույթի տեսակարար կշիռը հասել է ռեկորդային՝ 56 տոկոսի։ Սա մեկ տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ 21-ով ավելի, քան 2015թ.

Կիսվեք այս հոդվածով