Գողացել են WhatsApp հաշիվներ, շատերը չեն կարողանում մուտք գործել Facebook. Մարտիրոսյան

1 Min Read

Գողացել են «WhatsApp» հաշիվներ, շատերը չեն կարողանում մուտք գործել Facebook:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Սամվել Մարտիրոսյանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները։

Բացի դրանից, շատերը չեն կարողանում մտնել «Ֆեյսբուք», քանի որ երկփուլայինի ՍՄՍ-ը չի գալիս»:

Այս մասին իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ շարունակելով.

«Բոլոր նման խնդիրները խնդրում եմ ինձ ուղարկեն իրենց համարը – Վոթսափի խնդրի դեպքում, եւ Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը – ինչ-որ մի ընկերոջ միջոցով։

Կփորձեմ անմիջապես «Մետա»-ին ուղարկել տվյալները, փորձենք ձեզ վերականգնել։

Մի քիչ ուշոտ մանրամասն տեսանյութ կսարքեմ, թե ոնց խուսափել այս դեպքերից»:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով