Տուգանք՝ 550.000 դրամի չափով. ապօրինի ջրօգտագործման կասեցում Գորիսում

0 Min Read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքի մարզի Գորիս համայնքում գործող «Անիտուֆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը քարի վերամշակման և հարդարման աշխատանքների համար, պոմպակայանի միջոցով, ապօրինի ջրառ է իրականացնում հարակից ձորակի առվակից։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի ջրօգտագործումը։
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 550.000 դրամի չափով:
Կիսվեք այս հոդվածով