Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը պաշտոնական այցի շրջանակներում մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու Բեռլինում կայանալիք Թուրքիա-Գերմանիա տնտեսության և առևտրի համատեղ կոմիտեի (ETOK/JETCO) 5-րդ ժողովին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ Բոլաթը Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկի հետ կնախագահի վերոհիշյալ ժողովը։ Թուրքիայի համար Գերմանիան համարվում է կարևոր առևտրային գործընկեր և այցը նպատակ ունի ավելի ամրապնդել այդ կապերը։
Բոլաթը կստարգրի ժողովի արձանագրությունը, ինչպես նաև «Գերմանիայի հետ գործընկերության» մտադրության մասին հայտարարությունը։
Նշենք, որ երկկողմ առևտրաշրջանառությունը 2023-ին կազմել էր 50 մլրդ դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում