Արտադրական թափոնների 84%-ը բաժին է ընկնում Սյունիքին. Արտադրական թափոնների ծավալները ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

 Ժամանակից աշխարհի առջև ծառացած մարտահրավերներից են Էկոլոգիական խնդիրները, մասնավորապես` արտադրական թափոնները, որոնք շատ ավելի արագ են աճում, քան տնտեսությունները՝ մեծ վնաս հասցնելով երկիր մոլորակին։

Ներկայումս տեխնոլոգիաները թույլ են տվել ստեղծել արտադրական թափոնների շուկա, որտեղ դրանք գնվում և վաճառվում են հետագա վերամշակման նպատակով։

Հայաստանում արտադրական թափոնների ծավալների մասով առկա է հետևյալ վիճակագրությունը․

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում 2023թ․ ընթացքում առաջացել է մոտ 58 մլն տոննա արտադրական թափոն։ Վերջինիս ծավալը 2022թ․ համեմատ նվազել է մոտ 36%-ով։

Արտադրական թափոնների 84%-ը բաժին է ընկնում Սյունիքի մարզին։ 

8%-ին մոտ մասնաբաժին ունեն Գեղարքունիքի և Լոռու մարզերը։ Փաստացի ստացվում է, որ Հայաստանի մեկ բնակչի հաշվով արտադրական թափոնների ծավալը կազմում է 19,688 կգ։ Միևնույն ժամանակ, Սյունիքի մարզում 1 բնակչին բաժին ընկնող թափոնների ծավալը կազմել է 423,530 կգ։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում համայնքային աղբավայրեր տեղափոխված կոշտ կենցաղային թափոնների քանակը կազմել է 430,340 տոննա։ Վերջինս 2022թ․ համեմատ նվազել է 19%-ով։

Այս ծավալներում Երևանի մասնաբաժինը կազմում է 67%։         

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով