Որո՞նք են խոշորագույն ռուսական ընկերությունները զուտ շահույթի ծավալով. Forbes

2 Min Read

Forbes-ը հրապարակել է զուտ շահույթի ծավալով խոշորագույն ռուսական ընկերությունների երրորդ ամենամյա վարկանիշը: Վարկանիշի 100 մասնակիցների ընդհանուր շահույթը գերազանցել է ₽ 13,2 տրլնը։

Վարկանիշի նոր առաջատարը «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերությունն է, որն ապահովել է ₽ 1,53 տրլն զուտ շահույթ:

Հաջորդը «Սբերբանկն» է` արդյունքը ₽ 1,51 տրլն ցուցանիշով։

Նախորդ առաջատարը՝ «Գազպրոմը», այս տարի դուրս է մնացել վարկանիշից։  2023թ․ արդյունքներով` ընկերությունը ստացել է ռեկորդային վնաս՝ ₽583 մլրդ։ 

Ճիշտ է, այդ վնասն ավելի շատ «թղթային» է, քան իրական, քանի որ կապված է ոչ ֆինանսական ակտիվների արժեզրկման և փոխարժեքի տարբերությունների բացասական ազդեցության հետ։  Եթե նայենք դրամական միջոցների հոսքին, ապա ընկերության դիրքը կայուն է. 2023թ․ «Գազպրոմի» զուտ դրամական հոսքը նույնիսկ աճել է մինչև ₽ 2,3 տրլն:

Վարկանիշի երրորդ տեղը զբաղեցրել է «Սուրգուտնեֆտեգազ» (Surgutneftegaz) նավթային ընկերությունը։  Ընկերության զուտ շահույթը մեկ տարվա ընթացքում աճել է ավելի քան 4 անգամ՝ հասնելով ₽1,32 տրլն։  Այս եկամտի մեծ մասը՝ ₽844 մլրդ ռուբլի, «թուղթ» շահույթ  է` ստացված «Սուրգուտնեֆտեգազ»-ին  պատկանող արտարժութային ավանդների վերագնահատումից։

Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են համապատասխանաբար նավթագազային ևս երկու ընկերություններ՝ «Լուկօյլ» -ը և «Նովատեկ»-ը։

Վեցերորդ տեղում ՎՏԲ-ն է, որը բացակայում էր նախորդ տարվա վարկանշային ցանկից։ Մեկ տարի առաջ բանկը դարձավ առաջատար Forbes-ի մեկ այլ` Ռուսաստանի ամենաշահութաբեր ընկերությունների վարկանիշում: Սակայն 2023 թվականի վերջին ՎՏԲ-ն 432 միլիարդ ռուբլու շահույթ ունեցավ և վերադարձավ եկամտաբեր ընկերությունների ցուցակի առաջին հորիզոնական։

 

Կիսվեք այս հոդվածով