Առողջության համաթիվը` խոշոր տնտեսություններում. Ո՞ր երկրներն են առաջատար. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Առողջապահական խնդիրներն աշխարհում շարունակում են խորանալ։ Երկիր մոլորակի տարբեր անկյուններում տեղի ունեցող պատերազմները ոչ միայն ուղղակի վնասում են հազարավոր մարդկանց առողջությունը  և խեղաթյուրում են ճակատագրեր, այլ նաև հսկայական ֆինանսական միջոցներ են կուտակում, որոնք կարող էին օգտագործվել, օրինակ, առողջապահական խնդիրները լուծելու համար։

Այս իրավիճակում առողջապահական խնդիրները հատկապես սրվում են աշխարհի ամենաաղքատ երկրներում և հույս չկա, որ երբևէ մարդկությունը կկարողանա դրանք լուծել։



Առողջապահական խնդիրներ առկա են ոչ միայն հետամնաց երկրներում, այլ նաև աշխարհը կառավարող խոշոր տնտեսություններում։ Վերջիններումս հաշվարկվել է Ray Dalio-ի առողջության համաթիվը, որը հաշվի է առնում կյանքի տևողությունը, երեխաների շրջանում մահացությունը, սննդի հասանելությունը, սանիտարական վիճակը և այլ գործոններ։

Արդյունքում 2024թ․ դրությամբ ունենք հետևյալ արդյունքները

Նկատենք, որ որքան Ray Dalio-ի առողջության համաթիվը մեծ է զրոյից, այնքան երկրի առողջապահության վիճակը համարվում է բավարար, ճիշտ է նաև հակառակը։

Ստացված արդյունքները փաստում են, որ Սինգապուրը՝ համաթվի 2․45 բալ արդյունքով, զբաղեցրել է առաջին հորիզոնականը. սա նշանակում է, որ երկիրն առողջապահության առումով բարձր մակարդակներ է արձանագրել։

Երկրորդ տեղում է Ճապոնիան՝ 2․42 բալով, իսկ երրորդ հորիզոնականում է Շվեյցարիան՝ 2․34 բալ արդյունքով։

Առաջին տասը տեղը զբաղեցրած երկրների ցուցակը եզրափակում է Ֆրանսիան` 2․19 բալ արդյունքով։

Առողջապահության համակարգում ամենամեծ խնդիրներն ունի Հարավաֆրիկյան Հանրապետությունը (ՀԱՀ), որի առողջության համաթիվն է -1․73 բալ։

Առողջապահության վիճակը բավարար չէ Հնդկաստանում և Ինդոնեզիայում, որտեղ առողջության համաթիվը կազմում է համապատասխանաբար -1․41 և -0․36 բալ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով