Ավստրիայի իշխանությունները 1,3 միլիարդ եվրո կհատկացնեն բիզնեսին աջակցելու համար

1 Min Read

Ավստրիայի կառավարությունը մտադիր է բիզնեսներին հատկացնել 1,3 միլիարդ եվրո՝ փոխհատուցելու համար էներգիայի ավելացած ծախսերը։ Համապատասխան որոշման մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։

Միջոցառումը նպատակ ունի աջակցել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր բիզնեսին և կօգնի ծածկել էլեկտրաէներգիայի, բնական գազի և վառելիքի լրացուցիչ ծախսերի 30%-ը։ Գրում է ТАСС-ը։

Էկոնոմիկայի նախարար Մարտին Քոչերը պարզաբանել է, որ աջակցություն կտրամադրվի էներգատար այն ձեռնարկություններին, որոնց էներգիայի ծախսերը կազմում են շրջանառության 3%-ը։

Էներգետիկայի նախարար Լեոնորե Գևեսլերը նաև նշել է, որ ձեռնարկությունները կարող են փոխհատուցում ստանալ, եթե բավարարվեն որոշակի պահանջներ: Օրինակ, ռեստորանները պետք է դադարեցնեն բացօթյա տաքացուցիչները, իսկ ցուցափեղկերի լույսերը պետք է անջատվեն երեկոյան ժամը 22:00-ից հետո:

Ավելի վաղ Ավստրիայի կառավարությունը որոշել էր միջոցներ մտցնել էլեկտրաէներգիայի գների սահմանափակման համար, դրանք կգործեն 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Էլեկտրաէներգիայի գնի, այսպես կոչված, արգելակումը կօգնի արդյունավետորեն հակազդել թանկացմանը և կծածկի տնային տնտեսությունների միջին սպառման մոտ 80%-ը։ Մեկ ընտանիքը կարող է տարեկան խնայել մոտ 500 եվրո:Ավստրիայի կառավարությունը, կախված գների դինամիկայից, պատրաստ է 3-4 միլիարդ եվրո հատկացնել միջոցառման իրականացման համար։

 

Կիսվեք այս հոդվածով