Գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին կտրամադրվի աջակցություն

1 Min Read

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել աջակցություն 171 374,6 հազար դրամի շրջանակներում։

Ըստ հիմնավորման՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից վերանայվել են մարզերին տրամադրվող աջակցության չափը և մեխանիզմները։ Աջակցությունը տրամադրվում է թվով հինգ՝ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանների միջոցով՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեությունն իրականացնող տնտեսավարողների կողմից կատարված ծախսերի մասնակի և միանվագ աջակցության ձևով:

Աջակցության տրամադրումը իրականացվելու է մարզպետների աշխատակազմերի և նախարարության միջև կնքված համապատասխան պայմանագրերի շրջանակներում: Գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։

Կիսվեք այս հոդվածով