Ֆինանսների նախարարն անդրադարձավ նաև հիմնական ֆինանսական ցուցանիշներին:
«2025 թվականի ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրիլիոն 50 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,6 տոկոս, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3,5 տոկոս, միջին գնաճը՝ 3,5 տոկոս: Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 760 մլրդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ 2024 թվականի հաստատված բյուջեի համամատ՝ 0,1, իսկ 2024-ի սպասողականի համեմատ՝ 0,7 տոկոսային կետով՝ հասնելով Կառավարության ծրագրով սահմանված 25 տոկոս թիրախին»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում