Թույլ մի տվեք, որ ուրիշների պահվածքը կործանի ձեր ներքին խաղաղությունը․Հաջողակ Մտքեր

1 Min Read

🔸Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:
Հենրի Շոու

🔸Մարդ կարող է ապրել իբրև արքա, կամ իբրև դատավոր, բայց նա պետք է մեռնի իբրև մարդ:
Ուեբստեր

🔸Թույլ մի տվեք, որ ուրիշների պահվածքը կործանի ձեր ներքին խաղաղությունը:

Դալայ Լամա

🔸 Դժբախտությունը, ինչպես նաև՝ պատռված զգեստը, պետք է թողնել տանը:

ճապոնական

🔸 Ոչ ոք չի սայթաքում մահճակալում պառկած:

ճապոնական

🔸Երկարաձիգ հույսը ավելի լավ է, քան հապճեպ անակնկալը:

Ժան Պոլ

🔸Պետք է հուսալ ամեն ինչին, քանի որ անհույս ոչինչ չկա:

Լին

🔸Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան` դժբախտությունից։
Լյութեր

🔸Մարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ամբողջ հոգով որևէ բանին տրվելը։
Կլոդել

🔸Պարապությունը երեխաների երջանկությունն է ու ծերերի դժբախտությունը։
Հյուգո

Կիսվեք այս հոդվածով