«Crypto Card»` Mastercard-ի կողմից. ինչ առավելություններ կունենա այն

1 Min Read

«Mastercard»-ը հայտարարել է իր գործընկեր բանկերի համար «Crypto Card» ծրագրի մեկնարկի մասին։

Crypto Card-ի թողարկումը կիրականացվի «Mastercard Crypto Credential»-ի սեփական ծրագրային համալիրի հիման վրա:

Ընկերությունը մտադիր է շուկա թողարկել նոր վճարային գործիք, որը թույլ է տալիս կատարել ծախսեր և վճարել թվային ակտիվների հետ կապված գնումների համար։

Քարտի շահագործումը թույլ կտա կապել օգտագործողի կրիպտո դրամապանակը «Mastercard» վճարային համակարգի հետ: Դրա շնորհիվ կրիպտոակտիվների սեփականատերը կկարողանա օգտագործել իր միջոցները գնումներ կատարելու համար աշխարհի բոլոր այն կետերում, որտեղ ընդունվում են այս համակարգի վճարային քարտերը:

Փաստորեն, ձևավորվում է  թվային դրամապանակ, որը միացված է միջազգային վճարային համակարգին:

Mastercard-ի ներկայացուցիչը նշել է, որ դրամապանակի հնարավորությունները թույլ կտան հաճախորդներին ինքնուրույն համալրել քարտի հաշվեկշիռը եւ կառավարել իրենց սեփական կրիպտո դրամապանակները:

Հաղորդվում է, որ «Crypto Card» ծրագիրն իրականացվում է կրիպտո  ծառայությունների մատակարար Tap Global-ի, կրիպտոկրեդիտոր Nexo-ի և թվային ակտիվների փոխանակման Gemini բորսայի աջակցությամբ:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով