«ԽԱՉԵՆ ՎԱՅՆԶ» ընկերությունը Կառավարության կողմից արտոնություն կստանա։ Որոշումն ընդգրկված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1452-Ա որոշմամբ բավարարվել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԽԱՉԵՆ ՎԱՅՆԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը:
«ԽԱՉԵՆ ՎԱՅՆԶ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները և հումքը օգտագործվում է գինու ժամանակակից գործարան (որն ունենալու է նաև իր սեփական լաբորատորիան) կառուցելու համար։ Գործարանում արտադրվում է միջազգային ստանդարտներին համապատասխան բարձորակ արտադրանք։
Թողարկված արտադրանքը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ՌԴ և ԵՄ երկրներ։
Արտադրությունն իրականացվելու է Վայոց Ձորի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։
Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել ապրանքների լրացուցիչ խմբաքանակ, ինչպես նաև փոփոխել մի քանի ապրանքատեսակների քանակը, արժեքը և բնութագիրը՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։ Իրականացվող լրացումների և փոփոխությունների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի է 77 մլն դրամ։
Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 6․9 մլն դրամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում