Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 130 մլն դոլարով

1 Min Read

Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 130,000,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250,000,000 ԱՄՆ դոլարի: Որոշման ընդունումն ընդգրլված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։ 

Նախատեսվում է 2022թ. հունիսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրում» կատարել փոփոխություն։ 

Նախագծով ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 130,000,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250,000,000 ԱՄՆ դոլարի՝ Համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու և ծրագրերի շրջանակն ընդալնելու նպատակով:

Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել այնպիսի առանցքային ոլորտների, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հետ 1992թ.-ից սկսած: 

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը ներառում են հետևյալ ոլորտները՝ ժողովրդավարություն և կառավարում, տնտեսական աճ և առևտուր, էներգետիկա և ջրային ոլորտ, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, ֆինանսական հատված, մասնավոր հատված:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով