Հայաստանում հոկտեմբերի 15-ից վարժական հավաքներ կհայտարարվեն։ Որոշումը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։
«Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգե¬րում հաշվառված՝ շարքային, ենթասպա¬յական և սպայական կազմերի պահես¬տա-զորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ»,– նշված է նախագծում։
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում