Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 288,824,465 դրամ։ Քննչական կոմիտեն հայտնում է մաքսանենգության դեպքի բացահայտման մասին:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ՍՊ ընկերության կողմից ներմուծված հումքի արդյունքում ստացվող արտադրանքի և հայտարարագրված արտադրանքի իրացման քանակների մեջ առկա են էական շեղումներ։
Կատարված նախնական հաշվարկի համաձայն` ՍՊ ընկերության կողմից թերհայտարարագրվել է ծխախոտի մասով իրացման շրջանառությունը, որի արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ։
Իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է ծխախոտ արտադրող ընկերության կողմից առանց համապատասխան հարկային հաշիվների ծխախոտի իրացման և դրա արդյունքում իրացման շրջանառության թերհայատարարագրման հանգամանքը, ինչպես նաև՝ չհաշվարկված հարկային պարտավորության չափը, և ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում