Հայաստանը պատրաստվո՞ւմ է գազ գնել Ադրբեջանից

1 Min Read

«Ադրբեջանից գազ կգնվի, թե ոչ, դա ավելի շատ հետագայի և տեսական հարց է, բայց եթե լինի մի այնպիսի իրավիճակ, երբ կարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել, ու եթե մեզ որևէ ռեսուրս պետք է, մենք պետք է նայենք` ով է այդ ռեսուրսն ավելի էժան, որակով ու արագ մատակարարում»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չի բացառում Ադրբեջանից գազ ներկրելու շուրջ քննարկումները։ Նրա կարծիքով՝ երրորդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը։

 «Եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանն, ապա կարելի է քննարկել, եթե դա բխում է ՀՀ շահերից` իհարկե, միշտ պահելով դիվերսիֆիկացիան և այլընտրանքային աղբյուրները»,– նշել է Բաբկեն Թունյանը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով