«Եթե ուսումնասիրեք իմ հայտարարագիրը, բարի լինեիք նաև իմ օրինական մուտքերն ուսումնասիրել»,- այսպես է պատասխանել լրագրողներին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը`անդրադառնալով «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերմանը:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողովի շրաջնակներում ճեպազրույցի ժամանակ են լրագրողները նրան հարց ուղղել, իսկ ինքը պատասխանել է, որ իր աշխատավարձի չափը հայտարարագրում նույնպես նշված է, և այդ «Պորշը» իր աշխատավարձի մի փոքր մասն է:
«Այդ մեքենան 10 տարեկան մեքենա է, պատկերացնո՞ւմ եք»,-եզրափակել է Խաչատրյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում