Հարևան Վրաստանում ձեռնարկատիրությանն աջակցող պետական ծրագրերին մասնակցող կանանց թիվը գրեթե կրկնապատկվել է: Sputnik Грузия–ի փոխանցմամբ ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին:
Փոխնախարարի խոսքով` «Արտադրիր Վրաստանում» գործակալության և Նորարարության և տեխնոլոգիաների գործակալության կողմից իրականացվող նախագծերում արդեն իսկ ունենք զգալի արդյունքներ՝ կանանց մասնակցությունը որոշ դեպքերում 30%-ից հասել է 65%-ի։
«Վրաստանում այն ձեռնարկությունների թիվը, որոնց հիմնադիրները կանայք են, այս տարվա հուլիսի դրությամբ աճել է մինչև 33 տոկոս, սակայն Վրաստանում այդ թիվը կազմում է մոտ 43 տոկոս տղամարդկանց 65 տոկոսը»,- նշել է Նադարեիշվիլին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում