Որքա՞ն է բնական գազի գինը Վրաստանի բնակիչների համար

1 Min Read

Վրաստանի շրջանների մեծ մասում բնակչության համար բնական գազի սակագինը կազմում է 57 թետրի/խմ։ Թբիլիսիում «Tbilisi Energy» գազաբաշխիչ ընկերության կենցաղային սպառողների համար սակագինը 54 թետրի/խմ է։

Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն:

Էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովը հունիսի 20-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել սպառողական էլեկտրաէներգիայի սակագինը։
Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կախված է սպառվող էլեկտրաէներգիայի քանակից։
Այսպիսով, Թբիլիսիում մինչև 101 կիլովատ էլեկտրաէներգիայի սպառման սակագինը կկազմի 0,15 լարի, մինչև 301 կվտը՝ 0,19 լարի։ 301 կՎտ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար սակագինը կկազմի 0,235 լարի։
Բացի այդ, մինչև 101 կիլովատ էլեկտրաէներգիայի սպառման սակագինը մարզերի համար կկազմի 0,14731 լարի, մինչև 301 կՎտ՝ 0,15707 լարի։ 301 կՎտ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար սակագինը կկազմի 0,23227 լարի։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով