WhatsApp-ում կներդրվի գործառույթ, որով ավտոմատ կերպով կարգերափակվի անհայտ կոնտակտներից ստացվող մեծ քանակի հաղորդագրությունները:
Ըստ WABetaInfo-ի տվյալների՝ այս տարբերակն արդեն հասանելի է 2.24.20.16 համարով Android-ի համար մեսենջերի բետա տարբերակի օգտատերերին։
Այս նորարարության հիմնական նպատակը սպամի դեմ պայքարելն է, որը կարող է ստացվել օգտատիրոջ համար անծանոթ մարդկանց կողմից։ Բետա տարբերակում այս գործառույթը գտնելու համար անհրաժեշտ է բացել «Կարգավորումներ»-ը, գնալ «Գաղտնիություն», այնուհետև ընտրել «Ընդլայնված» ցանկը և ակտիվացնել «Արգելափակել հաղորդագրություններն անհայտ օգտահաշիվներից» տարբերակը:
Համակարգը կարգելափակի որոշակի սահմանաչափը գերազանցող հաղորդագրությունները միայն, որպեսզի օգտատերերը կարողանան օգտակար հաղորդագրություններ ստանալ բաժանորդներից, որոնց կոնտակտները դեռ չեն պահպանել իրենց սարքերում:
Նորամուծությունը պետք է զգալիորեն նվազեցնի սպամ հաղորդագրությունների քանակը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում