Էկոլոգիական ճգնաժամը ժամանակակից մարդկության առջև ծառացած ամենաբարդ խնդիրներից է։ Չնայած հարցի կենսական կարևորությանը` մարդկությունը նախընտրում է միլիարդավոր դոլարներ տրամադրել աշխարհում ներկայումս ընթացող բարբարոսություններին, քան այդ գումարները տալ մեր ընդհանուր կեցության՝ Երկիր մոլորակի շրջակա միջավայրի պահպանությանը։
Որքա՞ն են կազմում սահմանված վարչական տույժերի ծավալները բնապահպանության ոլորտում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց հարց է ուղղվել`արդյոք իրենք կհամաձայնե՞ն խախտել օրենքները`հանուն շրջակա միջավայրի պահպանության։ Մեծամասամբ մարդիկ դեմ են եղել նման գաղափարին։
Սակայն առանձնացել են որոշ երկրներ, որտեղ հարցվածների զգալի մասը կողմ է օրենքների խախտմանը` հանուն բնապահպանական խնդիրների լուծմանը․
Առաջին հորիզոնականում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հարցվածների մոտ կեսից ավելին կողմ են եղել օրենքների խախտմանը։ Այս արդյունքներն այնքան էլ զարմանալի չեն Հնդկաստանի համար, որի բնակչությունը զգալի կորուստներ է ունենում բնակլիմայական միջավայրի վատթարացման պատճառով։
Երկրորդ տեղում են հայտնվել Մեքսիկայում հարցվածները, որոնց 41% կողմ է օրենքների խախտմանը` հանուն շրջակա միջավայրի պաշտպանության։
Երրորդ տեղում են Ֆրանսիացիները, որտեղ հարցվածների 38%-ն է կողմ արտահայտվել։
Ցուցակը եզրափակում են գերմանացիները, որոնց 26%-ն է կողմ օրենքների խախտմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում