Ներքին տնտեսական կայունության ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի ՀՀ ռեզիդենտների վարկավորման ծավալները և դրանց կառուցվածքը։ Ներկայումս Հայաստանի տնային տնտեսություններն և բիզնեսը բավականին մեծ կախվածություն ունեն վարկային միջոցներից։ Թե՛ տնային տնտեսությունները, թե՛ բիզնեսը փորձում են իրականացնել սեփական ֆինանսների ռացիոնալ կառավարում, սակայն որոշ դեպքերում վարկային ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է լինում, որ վտանգավոր իրավիճակներ են ստեղծվում ոչ միայն տվյալ պահին, այլև ապագայի տեսանկյունից։
Իրավիճակն առավել մանրամասն հասկանալու համար բավական է դիտել ստորև բերված գծապատկերը․
Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2023թ․ դեկտեմբերի վերջին և 2024թ․ հունվար-հունիս-ամիսների վերջին Երևանում տրված վարկերի ծավալները գերազանցել են մարզերում տրված վարկերի ծավալներին մոտ 3 անգամ։
Մասնավորապես, 2024թ․ հունիսի վերջի դրությամբ Երևանում տրված վարկերի ծավալները կազմել են Դ 3․7 տրլն, իսկ մարզերում՝ Դ 1․3 տրլն։
Նկատենք, որ 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ 2024թ․ հունիսի վերջին Երևանում տրամադրված վարկերի ծավալներն աճել են 7%-ով, իսկ մարզերում՝ 9%-ով։
Զբոսաշրջիկների թվաքանակը շարունակում է նվազել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարզերում 2024թ․ հունիսի վերջում տրամադրված վարկերի ընդհանուր ծավալները բաշխվել են հետևյալ կերպ․
Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ վարկերի ծավալների մեկ քառորդը բաժին է ընկնում Կոտայքին, 12-ական տոկոսը՝ Արարատի և Արմավիրի, 11%-ը՝ Շիրակի մարզերին։
Նվազագույն մասնաբաժին ունեն հետևյալ մարզերը` Վայոց ձորի՝ 4%, Տավուշի՝ 5%, և Արագածոտնի ու Գեղարքունիքի՝ 7-ական տոկոսը։
Ուսումնասիրենք նաև Երևանում և ՀՀ մարզերում տրված վարկերի ծավալների կառուցվածքը` ըստ ոլորտների և վարկատեսակների․
Ինչպես կարելի է նկատել, 2024թ․ հունիսի վերջի դրությամբ Երևանում տրված վարկերի ծավալներում գերակշռում են հիփոթեքային վարկերը՝ մոտ 24%։
Արագածոտնի մարզում գերակշռում են սպառողական վարկերը՝ մոտ 33%, և գյուղատնտեսության ոլորտում տրված վարկերը՝ 23%։
Արարատի մարզում գերակշռում են սպառողական վարկերը՝ մոտ 38%։
Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզրերում սպառողական վարկերի մասնաբաժինը մարզերում տրված վարկերի ընդհանուր ծավալներում անցնում է 45%-ը։
Սյունիքի մարզում գերակշռող են հիփոթեքային վարկերը՝ 36․3%։
Վայոց ձորում 22% և 21% մասնաբաժին ունեն համապատասխանաբար սպառողական և հիփոթեքային վարկերը։
Տավուշում սպառողական վարկերի ծավալների մասնաբաժինը մոտ է 40%-ին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում