ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալները փաստում են, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար 2024թ․ ծանր տարի է լինելու։
2024թ. բոլոր ամիսներին 2023թ․ նույն ամիսների համեմատ դիտվել է զբոսաշրջիկների թվաքանակի անկում։
Այսպես, 2024թ․ օգոստոսին 2023թ․ օգոստոսի համեմատ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը նվազել է մոտ 8%-ով՝ կազմելով 300,919 մարդ։
Ի դեպ, 2024թ․ ամառվա երեք ամիսներին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թվաքանակը նվազել է 8%-ով` 719,240 մարդ։
Նշենք նաև,որ 2024թ․ օգոստոսին հուլիսի համեմատ զբոսաշրջիկների թվաքանակն աճել է 27%-ով, իսկ 2023թ․ օգոստոսին հուլիսի համեմատ՝ 28%-ով։
2024թ․ հունվար-օգոստոս ամիսներին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը նվազել է 7%-ով` կազմելով մոտ 1․5 մլն մարդ։
Փաստացի ՀՀ տնտեսությունը 2024թ․ հունվար-օգոտսոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կորցրել է 103,321 զբոսաշրջիկ։
Հավելենք, նաև, որ 2024թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում ՀՀ այցելած զբոսաշրջիկների մոտ 43%-ը Ռուսաստանից են, 12%-ը՝ Վրաստանից և 8%-ը՝ Իրանից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում