Telegram-ը համագործակցության գնաց իրավապահների հետ

1 Min Read

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հաստատել է, որ այսուհետ իրավապահներին կտրամադրի իրավախախտ օգտատերերի IP հասցեները և հեռախոսահամարները։

Դուրովը նշել է, որ այս միջոցները պետք է զսպեն հանցագործներին։ «Telegram-ում որոնումը նախատեսված է ընկերներ և նորություններ գտնելու, այլ ոչ թե անօրինական ապրանքներ գովազդելու համար: Մենք թույլ չենք տա չարագործներին խախտել մեր հարթակի ամբողջականությունը մոտ մեկ միլիարդ օգտատերերի համար»,- նշել է նա:

Նա հավելել է, որ Telegram-ում որոնումը թույլ է տալիս օգտատերերին գտնել հանրային ալիքներ և բոտեր, սակայն, ցավոք, այս գործառույթը չարագործներն օգտագործել են անօրինական ապրանքներ վաճառելու համար։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով