Wildberries-ի հիմնադիրը փոխել է ազգանունը

0 Min Read

«Լավագույն ընտրությունը միշտ ինքդ մնալն է։ Ձեր Տատյանա (այսօրվանից՝ կրկին) Կիմ»,- Telegram-ի իր ալիքում գրել է Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը՝ հայտնելով, որ փոխել է ազգանունը։

Տատյանան կրկին վերադարձրել է օրիորդական ազգանունը՝ դառնալով Կիմ։

«Մեկնարկել է ազգանվան փոփոխության պաշտոնական ընթացակարգը», – հայտնել է Ռուսաստանի ամենահարուստ կինը։

Հուլիսի վերջին Wildberries-ի հիմնադիրը դիմել էր դատարան՝ Վլադիսլավ Բակալչուկից ամուսնալուծվելու պահանջով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով