Եղեք ընտրողական ձեր մարտերում: Երբեմն խաղաղությունն ավելի լավ է, քան ճիշտ լինելը․ Իմաստուն մտքեր՝ ներդաշնակության ու հոգու խաղաղության մասին

1 Min Read

🔸Մտքի խաղաղությունը գալիս է ուրիշներին փոխել չցանկանալուց:

Ջերալդ Յամպոլսկի

🔸Երբ սիրո ուժը հաղթի իշխանության հանդեպ սիրուն, աշխարհը կճանաչի խաղաղությունը:

Ջիմի Հենդրիքս

🔸Եթե ուզում ես հաշտություն կնքել քո թշնամու հետ, պետք է աշխատես նրա հետ: Այդ դեպքում նա կդառնա քո գործընկերը։

Նելսոն Մանդելա

🔸Եղեք ընտրողական ձեր մարտերում: Երբեմն խաղաղությունն ավելի լավ է, քան ճիշտ լինելը:

Անհայտ հեղինակ

🔸Եկեք ներենք միմյանց, միայն այդ դեպքում մենք կապրենք խաղաղության մեջ:

Լև Նիկոլաևիչ Տոլստոյ

🔸Խաղաղությունը ներսից է գալիս, դրսում մի փնտրեք:

Բուդդա

🔸Թույլ մի տվեք, որ ուրիշների պահվածքը կործանի ձեր ներքին խաղաղությունը:

Դալայ Լամա

🔸Երբ դուք իմաստուն լինեք, խաղաղությունը կհաջորդի:

Աբհիջիտ Նասկար

🔸Բոլորը մտածում են, թե ինչպես փոխել աշխարհը, բայց ոչ ոք չի մտածում, թե ինչպես փոխի իրեն:

Լև Տոլստոյ

🔸Ներդաշնակությունը հանգեցնում է փոքրի աճին, նրա բացակայությունը հանգեցնում է մեծերի անկմանը:

 Սալուստ

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով