Որքան է կազմում մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի ծավալները ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Մարդկությունը, փաստացի զոհ գնալով սեփական սպառման ծավալների աննախադեպ արագացմանը, պայքարում է դրա արդյունքում մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի դեմ։

Արտանետված վնասակար նյութերի ծավալների կրճատման վրա ծախսվում են հսկայական միջոցներ, սակայն արդյունքները դեռևս այնքան էլ գոհացուցիչ չեն։ Մթնոլորտի աղտոտման արդյունքում մարդկանց մոտ զարգանում են տարբեր հիվանդություններ, որոնք էապես բարձրացնում են բժիշկների և նրանց նշանակած դեղերի նկատմամբ պահանջարը։

Այդուհանդերձ, իրավիճակը չփոխելու պարագայում հնարավոր են անկառավարելի ռիսկեր, որոնք կարող են հանգեցնել Երկիր մոլորակի կործանմանը։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ -ում անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի ծավալը 2023թ․ կազմել է մոտ 117 հզր տոննա։

Այս ծավալները ՀՀ մարզերի և Երևան քաղաքի միջև բաշխվել են հետևյալ կերպ․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի ծավալների մոտ 23%-ը պատկանում է Կոտայքի մարզին, մոտ 15%-ը՝ Երևանին և Լոռու մարզին, մոտ 14%-ը՝ Գեղարքունիքի և 13%-ը՝ Սյունքի մարզերին։ 

Մյուս կարևոր կողմը մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի ծավալների կառուցվածքի հետազոտումն է` ըստ վնասակար նյութերի․

Այս մասով պետք է արձանագրել, որ արտանետումների ծավալներում մոտ 88% մասնաբաժին ունեն ածխաջրածինները (առանց ցնդող օրգանական միացությունների)։ Մոտ 6%  մասնաբաժին պատկանում է փոշուն և 3%՝ ածխածնի օքսիդին։

Կիսվեք այս հոդվածով